Ոչ մի քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ նա պետք է ողջ կյանքում լինի իշխանություն կամ ընդդիմություն. Հրայր Թովմասյան
Քաղաքական
Ոչ մի քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ նա պետք է ողջ կյանքում լինի իշխանություն կամ ընդդիմություն: Այդ մասին կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալու որոշմանը, ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
«Քաղաքական պրոցեսներ են, և քաղաքական ուժն է որոշում իր հետագա քայլերը: Ես այդ քաղաքական ուժի ներսում չեմ եղել և չեմ կարող ասել, թե որն է պատճառը: Պետք է հարգել նրա որոշումը: Ես այստեղ մեծ սենսացիա չեմ տեսնում»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով ՕԵԿ-ից մի քանի նախարարների դուրս գալու որոշմանը՝ Հրայր Թովմասյանը նշեց, որ չի կարող պատասխանել մարդկանց անձնական մոտիվացիաներով քայլերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու