Ցուցարարները Հովիկ Աբրահամյանից պահանջեցին լուծել իրենց բնակարանային խնդիրները
Քաղաքական
ՀՀԿ գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է Սերժ Սարգսյանը, ով քիչ առաջ ժամանեց կուսակցության գրասենյակ: Նիստին մասնակցում են ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀԿ գրասենյակի մոտ նիստի մեկնարկից առաջ հավաքվել էին Բուզանդի և Ֆիրդուսի փողոցների բնակիչները, ովքեր պահանջում էին լուծել իրենց բնակարանային խնդիրները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ նրանց, զրուցեց նրանց հետ և խոստացավ ընդունել և լսել նրանց:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում պետք է կազմավորվի նոր կառավարությունը, որը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ակնկալվում է, որ նիստի ընթացքում կքննարկվի նոր կառավարության, ինչպես նաև ԱԺ նախագահի հարցը, որը թափուր է մնացել Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու