«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել Մեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներից Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Նիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ) 

«Առավոտ». Երբ «շեֆերը», իրենց թանկարժեք բազկաթոներում թառած, կռվացնում են իրենց ստորադասերին

Հայկական Մամուլ

Արամ Աբրահամյանը «Առավոտ» օրաթերթի խմբագրականում գրում է.

«Հայաստանում ընդդիմադիր լինելը ոչ հերոսություն է, ոչ էլ հանցագործություն: Այդպես է արդեն երեք տարի՝ այն բանից հետո, երբ 2011 թվականի գարնանը ազատ են արձակվել քաղբանտարկյալները: Այսօր ընդդիմադիրները մեր երկրում ունեն իրենց բիզնեսները (երբեմն խոշոր), իրենց հեւռուստաալիքները, կայքերը, թերթերը, որտեղ անկաշկանդ ձեւով արտահայտում են իրենց տեսակետը: Դա նորմալ, քաղաքակիրթ երկրներին հատուկ երեւույթ է, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, որտեղ երկրի բարձրագույն իշխանությունը արգելեց Թվիթերը, որի փոխնախագահը, ի դեպ, երեկ հանդիպեց Հայաստանի նախագահի հետ:

Ոմանք կարծում են, որ դա իշխանության թուլության դրսեւում է: Չգիտեմ, գուցեեւ այդպես է: Բայց անձամբ ես գերադասում եմ այդպիսի «թուլություն», քան «ուժի» եւ «կամային հատկությունների» դրսեւորում, ինչպես օրինակ, 2006 թվականին, երբ ՕԵԿ-ն անցավ ընդդիմություն, եւ այդ խմբակցության գործարար պատգամավորներին հարջորդ իսկ օրը ստիպեցին դուրս գալ խմբակցությունից եւ կուսակցությունից՝ «բիզնեսը ջարդելու» սպառնալիքի տակ:

Իհարկե, այդ դրական փոփոխությունը չի կարելի բացատրել միայն իշխանության բարի կամքով՝ հասարակությունը, քաղաքական ուժերը վերջին 6-7 տարում դարձել են ավելի հասուն, արտաքին քաղաքական գործոններն էլ են փոխվել: Սակայն եթե վաղը նորից իշխանություն գա «կամային հատկություններով» մեկը, որը կառաջնորդվի իր կամակորություններով եւ քինախնդրությամբ, ընդդիմադիրները (ով էլ լինեն), հասարակական ակտիվիստները կզարմանան կամ գուցե նույնիսկ կընդվզեն, թե ինչու է այսօրվա իրավիճակից հետքայլ կատարվել: Եվ քանի որ ընդդիադիր դրսեւորումն այլեւս խիզախության նշան չէ, դա նաեւ ավելի լավը, ավելի բարին, ավելի «ազգայինը» լինելու նշան չէ: Դա ընդամենը նշանակում է, որ տվյալ կուսակցությունը կամ անհատը երկրի զարգացման վերաբերյալ ունի իշխանությունից տարբեր պատկերացումներ եւ վստահ է, որ համապատասխան լծակներ ունենալով, երկիրը կտանի ճիշտ ուղղությամբ: Անձնական թշնամանքի, շանտաժելու, իրար մեղքեր հիշեցնելու ՀՀՇ-ԱԺՄ-ական ոճը կամաց-կամաց անցնում է պատմության գիրկը: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը շատ ճիշտ վարվեցին, որ չմտան կոալիցիա, որն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որեւէ ուժ ունի հարաբերական մեծամասնություն եւ անհրաժեշտություն է առաջանում այլ կուսակցությունների հետ բանակցելու: Այնտեղ, որտեղ կա մի ուժի բացարձակ մեծամասնություն, կոալիցիան անիմաստ է: Թող այդ բոլոր ուժերը, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը, միասին կամ իրարից անջատ ներկայացնեն երկրի զարգացման իրենց այլընտրանքային ծրագրերը, թող պահանջեն ցանկացած պաշտոնյայի հրաժարականը: Դրանից միայն կշահի հանրությունը, եւ, որքան էլ զարմանալի չթվա, ՀՀԿ-ն, որը իշխանական-նոմենկլատուրային-բյուրոկրատական կառույցից ստիպված կլինի վերածվել քաղաքականի: Եվ գուցե այդ դեպքում քաղաքականությունն այլեւս դադարի լինել «գլադիատորական մրցամարտ», որի ժամանակ «շեֆերը», իրենց թանկարժեք բազկաթոներում թառած, կռվացնում են իրենց ստորադասերին: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածունԱրաղչի. Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ՌուսաստանՈրդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չենՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով ԿիևինՄակրոնը Փարիզի ահաբեկչությունը որակել է որպես Ֆրանսիայի համար շրջադարձային պահՄալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով
Ամենադիտված