«Ժողովուրդ». Դմիտրի Մեդվեդևը երեկ նամակ է գրել Տիգրան Սարգսյանին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ նամակ է գրել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մեր ձեռքի տակ հայտնված նամակում Դ. Մեդվեդեւը մասնավորապես նշել է. «Ձեր գործունեության ավարտին կուզեի իմ երախտիքի խոսքն ասել Ձեզ՝ ՀՀ-ՌԴ մեր փոխհամագործակցության համար»:
ՌԴ վարչապետը նշել է, որ Տիգրան Սարգսյանի ջանքերի շնորհիվ ռուս-հայկական մի շարք ծրագրեր կյանքի են կոչվել ու լուրջ քայլեր են կատարվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործում: Մեդվեդեւը նամակում նշել է, որ ինքը ջերմորեն հիշում է իրենց հանդիպումներն ու կատարած աշխատանքը: Իսկ վերջում էլ հույս է հայտնել, որ Տ. Սարգսյանը կշարունակի մասնակցել ռուս-հայկական բազմապլանային զարգացմանը։
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու