«ՀԺ». ՍԴ աշխատակիցներից գանձում են պարտադիր կուտակային վճարը
Հայկական Մամուլ
ՍԴ ֆինանսական վարչությունը շարունակում է Սահմանադրական դատարանի աշխատակիցներից գանձել պարտադիր կուտակային վճարը:
ՍԴ հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ 1974թ.-ից այս կողմ ծնված աշխատակիցների աշխատավարձերից պահումներ արվել են և շարունակելու են արվել: «Հունվարի 1-ից մինչ այս պահը պահումներ կատարել էինք, բայց ՊԵԿ-ին չէին փոխանցել:
ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո մինչ այդ կուտակված գումարները փոխանցեցինք ու փոխանցելու ենք մինչև սեպտեմբերի 30-ը»,- պարզաբանել է Չոփուրյանը։ Իսկ սեպտեմբերի 30-ից հետո՞, հարցրել է թղթակիցը: «Նրանից հետո ո՞վ կարող է ասել։ Նայած, թե ինչպիսի փոփոխություններ կիրականացվեն, ինչ որոշումներ կլինին»,- պատասխանել է Չոփուրյանը:
Շարունակությունը` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու