«ՀԺ». ՀՀ-ՄՄ բանակցություններն այնքան էլ հաջող չեն ընթանում
Հայկական Մամուլ
Հայաստան ներմուծվող ապրանքների վրա գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ Մաքսային միության համապատասխան մարմինների հետ ընթացող բանակցությունները, մեր տեղեկություններով, այնքան էլ հաջող չեն ընթանում: Գրում է «ՀԺ»-ն:
Սկզբնական շրջանում Հայաստանը փորձում էր հասնել նրան, որ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավելի քան 900 ապրանքատեսակների ներկրման մաքսային դրույքաչափերը չփոխվեն։ Հետագայում այդ ցանկը դարձավ 700, իսկ հիմա, մեր տեղեկություններով, Հայաստանը բանակցում է 400 ապրանքատեսակների դրույքաչափերի շուրջ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե նույնիսկ ՄՄ-ն համաձայնի ՀՀ առաջարկի հետ ու չփոխի մաքսատուրքերը, ապա ՀՀ և ՄՄ միջև կդրվի մաքսային սահմանի նման մի բան, և Հայաստանից ՄՄ երկրներ արտահանվող ապրանքները խստագույնս կստուգվեն, որպեսզի մեր գործարարները չկարողանան երրորդ երկրներից ապրանքները ներմուծել ՄՄ հայկական ծագման ապրանքների անվան տակ»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու