Իշխան Զաքարյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի հետ
Հայաստան
2014 թվականի ապրիլի 16-ին Վերահսկիչ պալատում տեղի ունեցավ նախագահ Իշխան Զաքարյանի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի պաշտոնական հանդիպումը:
Ջոն Հեֆերնը նշեց, որ իրենք արժեվորում են Վերահսկիչ պալատի գործունեությունը, որն ուղղված է հրապարակայնությանն ու թափանցիկության ապահովմանը: Վերահսկողության մի շարք ոորտներում Վերահսկիչ պալատի հաջողություններն ակնհայտ են:
Հանդիպմանը քննարկվեց նաև Վերահսկիչ պալատի բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները:
Դեսպան Հեֆերնը պատրաստակամություն հայտնեց աջակցել Վերահսկիչ պալատին կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից