Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի 

Մաքսային միությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցերը կհստակեցվեն ապրիլի վերջին

ԱՐԽԻՎ

Մինսկում ապրիլի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Հայաստանի' Եվրասիական միությանն անդամակցելու հարցը: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը: «Ապրիլի 29-ի նիստի ժամանակ որոշում կկայացվի, թե ճանապարհային քարտեզով Հայաստանն ուր է հասել, թե ինչպիսի պայմանագիր կնախապատարստվի, ինչպես նաև հնարավոր է պայմանագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ հստակեցում լինի»,- ասաց Վահրամ Ավանեսյանը' նշելով, որ որևէ փաստաթղթի ստորագրում հնարավոր է մայիսի վերջ-հունիսին:

Էկոնոմիկայի փոխանախարար Կարինե Մինասյանի խոսքով' Հայաստանը, երբ սկսում էր բանակցությունները, հայտարարել է, որ միանում է Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածքին, որը ֆինքսված է բոլոր որոշումներում: «Բայց այդ տարածքում գործընթացները ևս արագ ընթանում են և ՄՄ անդամ երեք երկրները որոշում են կայացրել մինչև մեր միանալը, ստորագրել միասնական մոդիֆիկացված համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության մասին: Այնտեղ շեշտադրումը հստակ է, որ միայն տնտեսական հարցերն են կարգավորվելու այդ համաձայնագրով: Գործընթացը շատ արագ է ընթանում և, մենք ևս արագ բանակցություններ ենք վարում, որ եթե անհրաժեշտություն լինի, մենք կմիանանք նաև Եվրասիական տնտեսական միությանը»,-ասաց Կարինե Մինասյանը:

Լրագրողի հարցին. «Այսինքն' հնարավո՞ր է մենք պայմանագիր կնքենք արդեն ոչ թե Մաքսային միության և Եվրասիական միասնական տարածքին միանալու համար, այլ միանգամից կնքենք Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիր», Կարինե Մինասյանը ասաց' այո: «Դա կախված է նրանից, թե երբ կֆիքսվի, որ այդ պայմանագիրը ուժի մեջ կլինի, քանի որ մեզ համար շատ կարևոր է, որ մենք չհայտնվենք վակուումի մեջ: Այնպես չլինի, որ մենք միանանք Մաքսային միությանն ու Եվրասիական միասնական տարածքին, իսկ երբ գա այն պահը, որ մենք պրակտիկորեն պետք է միացած լինենք Մաքսային միությանը, Եվրասիական տնտեսական միության պայմանագիրն ուժի մեջ մտնի»,-նշեց փոխնախարարը' հավելելով, որ դրանից կախված ապրիլի 29-ին այդ հարցը կքննարկվի և նոր որոշում կկայացվի, թե մենք որ ուղով ենք գնում: «Դա ավելի շատ տեխնիկական ու իրավաբանական բնույթի հարց է»,-ավելացրեց Կարինե Մինասյանը:

Հարցին, թե որն է Մաքսային միության ու Եվրասիական միասնական տարածքի տարբերությունը Եվրասիական տնտեսական միությունից, Վահրամ Ավանեսյանը նշեց, որ վերջինը մեկ քայլ առաջ է և իր մեջ է ներառում առաջին երկուսը: «Երեք երկրները մի քայլ առաջ են գնացել ու ուզում են ստեղծել Եվրասիական տնտեսական միություն: Էական տարբերությունը հետևյալում է. ավելանալու են մի քանի պայմանագրեր, և երկրորդը' այն ընդհանուր մոդիֆիկացված համակարգ է, որը իր մեջ ներառելու է Մաքսային միությունն ու Եվրասիական միասնական տարածքը: Ժամանակագրական առումով «միությունը» նշանակում է, որ այս երեք երկրները տարբեր պայմանագրերի շրջանակները բերում են միասնական համաձայնագրի շրջանակ»,-ասաց Վահրամ Ավանեսյանը:

Կարինե Մինասյանի տեղեկացմամբ' Մաքսային միության դեպքում, եթե խոսք է գնում միայն ապրանքների շարժի մասին, ապա միության դեպքում ավելանում են չորս ազատությունները: «Եվրասիական տնտեսական միության համաձայնագրով անդամ երկրները միասնական շուկա կունենան չորս ազատությունների մասով, նաև' ծառայությունների ազատ շարժի, կապիտալի հոսքի, աշխատուժի»,-ասաց Կարինե Մինասյանը:

Կարո՞ղ է Եվրասիական տնտեսական միությունը ենթադրել միասնական արժույթի ստեղծում' Վահրամ Ավանեսյանն ասաց. «Դա կարող է ապագայում հանգեցնել միասնական արժույթին, բայց դա չի ենթադրում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքը
Ամենադիտված