Հայտնի է դարձել Դևիսի գավաթին մասնակցող Հայաստանի թենիսի հավաքականի կազմը
Սպորտ
Հայաստանի տղամարդկանց թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը որոշել է թիմի կազմը, որը կմասնակցի մայիսի 5-ին Հունգարիայի Սեգեդ քաղաքում մեկնարկող Դևիսի գավաթի` տղամարդկանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության Եվրոպական 3-րդ գոտու փուլային մրցաշարին:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի թենիսի ֆեդերացիայում:
Հայաստանի թենիսի հավաքականի կազմում ընդգրկված են 4 մարզիկ՝ Միքայել Ավետիսյանը, Սեդրակ Խաչատրյանը, Աշոտ Գևորգյանը և Խաչատուր Խաչատրյանը:
Դևիսի գավաթի 3-րդ եվրոպական խմբի մրցաշարին կմասնակցեն 12 հավաքական՝ Հայաստան, Ալբանիա, Էստոնիա, Վրաստան, Հունգարիա, Իսլանդիա, Լիխտեյնշտեյն, Մակեդոնիայ, Մալթա, Չեռնոգորիա, Սան Մարինո, Թուրքիա:
Այս բոլոր թիմերը կբաժանվեն A, B, C, D խմբերի : Այնուհետև A և B խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը C և D խմբերի հաղթողների հետ լրացուցիչ մրցապայքարում կորոշեն 2015 թվականի Դևիսի գավաթի Եվրո-աֆրիկյան 2-րդ խմբի 2 ուղեգիր նվաճած թիմերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու