Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Մայիսի 21-ից Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի անցկացման կապակցությամբ, մայիսի 25-ին նախատեսված 27-րդ տուրի և մայիսի 31-ին նախատեսված 28-րդ տուրի հանդիպումները կկայանան համապատասխանաբար ապրիլի 23-ին և ապրիլի 30-ին:
«Ալաշկերտ» թիմը տնային հանդիպումները կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում, նախկինում հայտարարված Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ