Հնարավորություն կտրվի չսպասել մինչև սեպտեմբերի 30-ը
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը միացավ ապրիլի 18-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած ակցիայի մասնակիցներին:
«Մինչև սեպտեմբերի 30-ը հնարավորություն կտրվի չսպասել, այլ մեկ ամսից փոքր-ինչ ավել ժամանակահատվածում՝ մինչև հունիս, ունենալ որոշում, որն ընդունելի կլինի բոլորի կողմից: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում: Պատրաստ եմ գործնական քննարկումներ սկսել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ակցիայի մասնակիցներն այդ պահին սկսեցին բարձր գոչել. «Հի-մա, հի - մա»:
Ի պատասխան՝ Աբրահամյանը նշեց, որ նրանց դիրքորոշումը կառուցողական չէ, և ինքն ուղղակի ուզում է, որ նրանք ընկալումով մոտենան: «Ես ուզում եմ ձևակերպել իմ մոտեցումը հստակ և անկեղծ, պատրաստ եմ քննարկելու: Առաջին քայլը կատարել եմ, Ձեզ հետ երկխոսություն սկսելու հնարավորություն եմ խնդրում»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու