«Ժողովուրդ». «Իմ աչքի տակ եւս երկու հոգի կա». սպանություն կատարողը ժամանակ է խնդրել
Հայկական Մամուլ
«Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին: Ֆաբրիկայի անասնապահ Միշա Սարգսյանը դանակահարել էր ֆաբրիկայի պահակին՝ 28-ամյա Վաղինակին, ով տեղում մահացել էր: Ավելին՝ գրել էինք, թե տեղեկություններ կան, որ Միշան հոգեկան խնդիրներ ունի:
Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Միշան ոստիկանությունում հայտնել է. «Ինձ ժամանակ տվեք, իմ աչքի տակ եւս երկու հոգի կա»: Նշենք, որ սա միակ դեպքը չէ: Միշան տարիներ առաջ եւս մեկին հարվածել էր, սակայն նրա կյանքը կարողացել էին փրկել: Իսկ թե ինչ կպարզվի հետագայում՝ դեռ հարց է, սակայն երիտասարդ տղային այլեւս չեն կարող վերադարձնել:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու