«Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունը հայտնվել է Գագիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում
Հայկական Մամուլ
Շուրջ երկու ամիս է, ինչ Առողջապահության նախարարությունը հայտնվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում եւ երկու անգամ հասցրել է տուգանքի ենթարկվել: Դեռեւս մարտի 17-ին հայտնի էր դարձել, որ 2014թ. փետրվարի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության լիազոր անձ Վաչագան Օգանեսյանը Հայաստան է ներմուծել դեղամիջոցներ՝ 1481 կգ բրուտտո (1278 կգ նետտո) քաշով դեղեր, որոնց վերաբերյալ մաքսային հայտարարագիրը 10-օրյա ժամկետում մաքսային մարմիններին չէր ներկայացվել, ինչի հետեւանքով տուգանվել է 50.000 դրամով:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հիմա էլ Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է բժշկական կահույք ներմուծել եւ հայտարարագիրը 10-օրյա ժամկետում մաքսային մարմիններին չի ներկայացրել' տուգանվելով 50.000 դրամով:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու