«Բարսելոնայի» նախագահը կհանդիպի Լիոնել Մեսսիի հոր հետ
Սպորտ
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն և ակումբի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարրետան պատրաստվում են հանդիպել Լիոնել Մեսսիի հոր հետ: Այս մասին հայտնում է Sports.ru-ն:
Հանդիպումը կկայանա առաջիկա օրերին` Մեսսի ավագի` Արգենտինայից վերադառնալուց հետո, որտեղ նա մի քանի շաբաթ է անցկացրել:
Կողմերը կքննարկեն ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման, ինչպես նաև այլ կարևոր հարցեր, որոնց թվում` Լիոնել անունի օգտագործման իրավունքի հարցը:
Նախօրեին հաղորդվել է այն մասին, որ Մեսսին «Բարսելոնայից» պահանջել է տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ և ակումբը պատրաստ է վերանայել նրան տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու