Երևանում «Մերսեդես»-ն ամբողջովին այրվել է
Արտակարգ Պատահար
Ապրիլի 19-ին` ժամը 17.57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա. տուժածներ չկան:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.12-ին, մարվել՝ 18.20-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34 DT 486 պետհամարանիշի ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու