Ժնևյան հայտարարությունը չպատասխանեց շատ ու շատ հարցերի. Տուրչինով
ԱՐԽԻՎ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ժնևում Ուկրաինայի հարցով քառակողմ (ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցա և եվրահանձնակատար Քեթրին Էշթոն) հանդիպման արդյունքում Ուկրաինայում հակամարտության կայունացման հարցի շուրջ ապրիլի 17-ին ընդունված հայտարարությունը հանդիսանում է խաղաղ բանակցային գործընթացի միայն առաջին քայլը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
«Դա (հայտարարությունը-խմբ.) չտվեց շատ հարցերի պատասխաններ: Բայց յուրաքանչյուր բանակցություն ավելի լավ է, քան պատերազմը, իսկ թե որքանով է անկեղծ այդ Ժնևյան հայտարարությունը, դա էլ ժամանակը ցույց կտա»,-ասել է Տուրչինովը:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը խոստացել է կադրային նշանակումներ անելիս հաշվի առնել նաև տեղական իշխանությունների կարծիքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)