Մովսիսյանի գոլին քիչ էր մնում ծափահարեի. «Ռուբինի» գլխավոր մարզիչ
Սպորտ
«Ռուբինի» գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովն, անդրադառնալով Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Սպարտակի» դեմ հանդիպմանը Յուրա Մովսիսյանի հեղինակած գոլին, նշել է.
«Խաղն աներևակայելի բարդ էր: Մովսիսյանի գոլը յուրահատուկ էր: Քիչ էր մնում ծափահարեի և բղավեի «բռավո»: Ցավալի է, որ մենք նման գոլեր չենք հեղինակում»,-մարզչի խոսքը մեջբերում է sovsport-ը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Ռուբինի» հաղթանակով` 2:1 հաշվով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ