Դարպասապահը մահացել է խաղադաշտում
Սպորտ
Գաբոնի «Բոգոնվիլ» ֆուտբոլի ակումբի դարպասապահ, Բենինի քաղաքացի Սիլվեն Ազուգին մահացել է Գաբոնի ֆուտբոլի առաջնության խաղում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, խաղային դրվագներից մեկում Ազուգին փորձել էր բռնել գնդակը, սայթաքել և վայր էր ընկել: Դեպի գնդակը նետված և հարված հասցնելու պատրաստվող մրցակցի հարձակվողը հարվածել է նրա գլխին, ինչից որոշ ժամանակ հետո Ազուգին մահացել է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու