Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավը Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Bild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցում Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 5 Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ» «Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» 

Լուկաշնեկոն ջերմ ողջյուններ է փոխանցել Սերժ Սարգսյանին

Հայաստան

Ապրիլի 21-ին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Մինսկ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ողջունելով նախարար Նալբանդյանին' նախագահ Լուկաշենկոն գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով, ինչպես նաև ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ երկկողմ օրակարգում առկա արդիական հարցերի քննարկման, մտքերի փոխանակման համար:

Բելառուսի նախագահը, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների ջերմ, բարեկամական ու գործընկերային բնույթը, գոհունակությամբ նշեց, որ թեև երկու երկրների միջև առկա չէ հսկայական ապրանքաշրջանառություն, այնուամենայնիվ զարգացման տեմպերը գոհացնող են, իրականացվել է մեծ աշխատանք տնտեսական կապերի ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց նաև, որ անհրաժեշտ է կանգ չառնել ձեռքբերվածի վրա և զարգացնել հաջողությունները: «Մենք հսկայական ապրանքաշրջանառություն չունենք: Բայց հաշվի առնելով, որ զրոյական ցուցանիշ ենք ունեցել, այսօր արդեն կարող ենք մեծ առաջընթացի մասին խոսել»,-ասաց Բելառուսի նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելառուսի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի ջերմ ողջույնները և նշեց, որ նախագահ Լուկաշենկոյի՝ անցյալ տարվա մայիսին Հայաստան կատարած այցելությունը և նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր խթան հանդիսացան երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, որոնք իրապես շատ ակտիվ և դինամիկ են:

Նախարար Նալբանդյանն անդրադարձավ նաև միջկառավարական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների աշխատանքներին՝ ընգծելով այդ ձևաչափերով փոխգործակցության կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման՝ շուրջ 23% աճի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ բելառուս գործընկերների հետ միասին կշարունակվեն ակտիվ աշխատանքներն՝ ուղղված այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:

Անդրադառնալով Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցությանը' նախարար Նալբանդյանը նշեց, որ իրականացված են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված գրեթե բոլոր կետերը:

Նախագահ Լուկաշնեկոն խնդրեց իր ջերմ ողջյունները փոխանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ էր։
Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստանի և Բելառուսի միջև քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային, գիտական և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Զրուցակիցները քննարկեցին արտգործնախարարությունների միջև խորհրդավությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ շրջանակներում փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ու Վլադիմիր Մակեյը անդրադարձան միջխորհրդարանական համագործակցությանը, քննարկեցին Հայաստանի և Բելառուսի մարզերի միջև փոխգործակցության զարգացման հարցեր՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերը համագործակցում են Բելառուսի տարբեր շրջանների հետ:

Նախարարները ընգծեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը խնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։

Հանդիպումից հետո Հայաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2014-2015 թթ. խորդակցությունների ծրագիրը:

Ստորագրման արարողությանը հետևեց Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների ճեպազրույցը լրագրողների հետ:
Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Մինսկի Հաղթանակի հրապարակ և ծաղկեպսակ դրեց Հաղթանակի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քուշները հայտարարել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ԱՄՆ ցանկության մասին Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել
Ամենադիտված