«Առավոտ». Արաբագետը կանխատեսում է, որ հայ համայնքը կաջակցի Բաշար Ալ Ասադին
Հայկական Մամուլ
«Մինչ այս պահը Բաշար Ալ Ասադը չի առաջադրվել: Սակայն Ասադի՝ թեկնածության առաջադրման դեպքում նա կվերընտրվի: Կանխատեսում եմ, որ հա համայնքը պետք է աջակցի Բաշար Ալ Ասադին»,-Aravot.am-ի հարցին՝ Սիրիայի նախագահական ընտրություններում հայ համայնքի համար նախընտրելի թեկնածուն ո՞վ է, այսպես պատասխանեց արաբագետ Հայկ Քոչարյանը:
Այնուհետև մանրամասնեց. «Վերջին շրջանում միտում է նկատվում, որ կառավարական ուժերը բավականին լուրջ հաջողության են հասնում Սիրիայում: Ասադը մինչև ամսվա վերջ պետք է վերջացնի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Այսօրվա դրությամբ հայտնում են, որ մոտ ութսուն տոկոսն են արել, և ըստ երևույթին մինչև ամսվա վերջ կհասցնեն գործընթացը ավարտին»: Հայ համայնքի շրջանում գոյություն ունեցող տրամադրությունների վերաբերյալ արաբագետն ասաց. «Հայ համայնքը փորձելու է պահպանել իր զգոնությունը, հայերն ավելի շատ աջակցում են կառավարական ուժերին, քանի որ այս շրջանում կառավարական ուժերն իրականացնում են վերահսկողություն և իրականացնում հայկական տարածքների անվտանգությունը»: Արաբագետը նաև նշեց, որ հայ համայնքի շրջանում կան մարդիկ, որոնք գաղափարական սկզբունքներից ելնելով' աջակցում են ոչ զինյալ ընդդիմությանը:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու