Ուրախ եմ «Ռեալի» հաջողության համար. Մոուրինյու
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ուրախ է «Արքայական ակումբի» հաջողությունների համար:
Հիշեցնենք, որ Անչելոտիի թիմն Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում 2:1 հաշվով պարտության մատնեց «Բարսելոնային»:
«Ռեալի» խաղին չեմ հետևել, քանի որ կենտրոնացած էի «Մանչեսթեր Սիթիի» խաղի վրա: Սակայն, Իսպանիայում իմ թիմը «Ռեալն» է: Եվ երբ թիմը հաղթում է մրցաշարերում, որին չի մասնակցում «Չելսին», ապա ես ուրախանում եմ նրանց հաջողության համար»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու