Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ Փարիզում կմասնակցի Հայոց ցեղասպանության ապրիլ 24-յան ոգեկոչման արարողությանը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջին անգամ կմասնակցի Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ապրիլի 24-ի պաշտոնական արարողությանը: Այս լուրը հաստատել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը: Ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը տեղի կունենա Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի դիմաց:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարությամբ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, ով հարգանքի տուրք կմատուցելի Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ «Սա նշանակալի իրադարձություն է, որ պետք է ըստ արժանվույն գնահատել' նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը: Հանրապետության նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունը' իր ստանձնած հանձնառություններին»,-նշել է խորհուրդը' նկատի ունենալով նախագահական ընտրարշավի ժամանակ Ֆրանսուա Օլանդի տված խոստումը՝ ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություններին:
Սա առաջին անգամն է, որ նախագահ ընտրվելուց ի վեր Օլանդը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա' ապրիլ 24-ի ոգեկոչման արարողությանը։
«Հայաստան մեկնելու նախօրեին, Քեսաբում իրականացված էթնիկ զտումներով պայմանավորված միջազգային լարված իրավիճակի, ինչպես նաև թուրքական կառավարության ժխտողականության արմատականացման պայմաններում Ֆրանսիայի նախագահի ներկայությունը և խոսքը հատկապես կարևոր և սպասելի է, Ֆրանսիայի և նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների համար»,- ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը' կոչ անելով ֆրանսիացիներին մասնակցել ապրիլքսանչորսյան ոգեկոչման արարողությանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու