Հ. Աբրահամյանի հրավերով հինգ ուժերի ներկայացուցիչներ կառավարությունում են. ԳԱԼԱ
Քաղաքական
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ քննարկում է կազմակերպել խորհրդարանական վեց ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի, Ժառանգություն և ՀՅԴ-ի հետ: Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը ՀՀ կառավարությունից, առայժմ միայն ՀԱԿ-ից ոչ ոք չի ժամանել կառավարության շենք:
ԲՀԿ-ից ներկայացել են Ն. Զոհրաբյանը և Մ. Մելքումյանը, «Ժառանգությունից» կառավարություն է ժամանել Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը: ՀՀԿ-ից քննարկմանը ներկայացել են Խոսրով Հարությունյանը և Հակոբ Հակոբյանը: Վերջինս ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ քննարկելու են «կուտակայինի հարցը», սակայն չի մասնավորացրել, թե հատկապես ինչ են քննարկելու: ՕԵԿ-ից ՀՀ կառավարության շենք ներկայացել են Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը:
Շարունակությունը` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու