Եվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ) Փաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին 

ՀՅԴ-ն մնում է ընդդիմադիր դաշտում. Գերագույն ժողովը վերահաստատել է նոր կառավարությանը մաս չկազմելու որոշումը

Քաղաքական

Հայ Յեղափոխական դաշնակցությունը կառավարության մաս չի կազմելու և շարունակելու է իշխանությունների ու քաղաքական այլ ուժերի հետ ՀՅԴ հարաբերությունների առանցքում ունենալ յոթ կետերից բաղկացած առաջարկությունների փաթեթը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: «Գերագույն ժողովն ապրիլի 20-ին վերահաստատել է ապրիլի 17-ի ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը: Մենք հրապարակել էինք յոթ կետերից բաղկացած առաջարկությունների փաթեթը, ինչպես տեսնում եք, Գերագույն ժողովը հայտարարել է, որ այն պետք է լինի իշխանությունների ու բոլոր քաղաքական ուժերի հետ հարաբերությունների առանցքում: Դրան համախատասխան մենք պետք է որոշենք' ում հետ ինչ չափով ենք համագործակցում: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո մենք չունեինք այն ամբողջական երաշխիքը, որ այդ յոթ կետերը ընդունվում են ու պետք է իրականացվեն, քանի որ մի բան է այդ կետերն ընդունելը, մեկ այլ բան իրականացնելը: Պետք է ժամանակացույցի բերվեր, միայն այդ դեպքում մենք կդիտարկեինք ամբողջական ընդունում: Սա, ըստ էության, տեղի չի ունեցել, բայց իշխանություններն այդ դուռը բաց են թողել այն իմաստով, որ իրենք ասում են' այդ յոթ կետերին մենք անդրադառնալու ենք: Մենք դեռևս չունենք ամբողջական պատկերացում, թե ինչ չափով են դրանք ընդունվելու: Եթե յոթ կետերը լիարժեք ընդունվեին, մենք պատրաստ կլինեինք առավել մեծ չափով պատասխանատվության»,-ասաց Արմեն Ռուստամյանը' նշելով, որ հստակություն չլինելու պարագայում իրենք հայտարարեցին կառավարության մաս չկազմելու որոշումը: «Ինքնանպատակ կառավարություն մտնելու անհրաժեշտություն չկա»,-ավելացրեց նա: ՀՅԴ-ն մնում է ընդդիմադիր դաշտում' շարունակելով պահանջել յոթ կետերի իրականացման անհրաժեշտությունը: «Եթե կառավարությունը այդ յոթ կետերի փաթեթը կյանքի կոչի, հնարավոր է մենք վերանայենք մեր որոշումը»,-տեղեկացրեց Ռուստամյանը:

Անդրադառնալով Գերագույն ժողովի ժամանակ վերահաստատված ամբողջական իշխանափոխություն իրագործելու անհրաժեշտությանը' Արմեն Ռուստամյանը նշեց, որ ամբողջական իշխանափոխությունը' համակարգի փոփոխության հարցն է, ոչ թե անձերի: «Մենք պետք է համոզված լինենք, որ մարդկանց փոփոխության դեպքում տեղի կունենա համակարգի այնպիսի փոփոխություն, որ նույն թերությունները չկրկնվեն: Իշխանափոխությունն ամբողջական լինելու պարագայում է, որ ապահովելու է, որ ժողովուրդը գա իշխանության»,-ասաց Արմեն Ռուստամյանը' ավելացնելով, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պնդելը, եթե չկա բարեփոխումների երաշխիք, ինքնանպատակ է: «Մենք չենք ընդունում այն մոտեցումը, որ ասում են' հանենք, մենք կգանք, լավ կլինի: Եթե ուզում եք լավ լինի, համոզեք մեզ էլ, հասարակությանն էլ, թե որն է լավը, որ բոլորն էլ իմանան,որ սա միայն «դեմ»-ի շարժում չէ, այլ «հանուն»-ի շարժում է»,-նկատեց Արմեն Ռուստամյանը:

Ապրիլի 18-20-ը Աղվերանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 18-րդ Գերագույն Ժողովը: Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն Մարմինը: Դրա կազմում են Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը, Հրաչ Թադեւոսյանը, Միքայել Մանուկյանը, Պետրոս Մեղրյանը, Արտաշես Նիկոյանը, Հովհաննես Թադևոսյանը, Վարդան Ալեքսանյանն ու Սամվել Երանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպան նստած է ադրբեջանական գազի ասեղի վրա. կախվածությունը մեծանում է (տեսանյութ)Բարձր եմ գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը․ Փաշինյանը՝ ԲըրնհեմինՈղջունում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցող պատմական տեղաշարժը․ Գերմանիայի ԱԳՆԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՓարիզում ամերիկացի միլիարդատիրոջից գողացել են շուրջ 1,3 մլն եվրո արժողությամբ զարդերով ճամպրուկ Քրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՓաշինյանը նոր պատերազմով շանտաժի էր ենթարկում ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Հարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըՖրանսիան ներկայացրել է պետական բյուջեի խնայողությունների նոր ծրագիրՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինԱվստրալիայում խստացվում են անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու կանոններըԶախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻսլամաբադը մտահոգված է Մերձավոր Արևելքում Էր-Ռիադին հակամարտության մեջ ներքաշելու փորձերովՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման ԱբովյանՄեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում էՄԱԿ. Օգնության ֆինանսավորման հետագա կրճատումները սխալ կլինեն ԵՄ-ի համարԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը Թեհրանի նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակՎլադիվոստոկում ավելի քան 13 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՍննդաբանը հերքել է օրգանիզմի «դետոքսի» մասին տարածված միֆըԱնահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Դրապատին հայտարարել է, որ արդեն սկսել է կատարել իր պարտականությունները որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարԶախարովա. Ուկրաինայի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակումներին ներգրավվածները կպատժվենՓրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվիՄակրոնը չի ընդունել էկոլոգիայի նախարարության ղեկավարի հրաժարականըԺաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքինԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել վերջին 35 տարվա ընթացքումԱրարատի մարզում «մահաբեր» անունը ստացած Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է․ կկառուցվի նորըԿԸՀ-ն մերժեց Դատախազության միջնորդությունը․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվիԱմերիկյան Hornet դրոններում հայտնաբերվել են սմարթֆոններում կիրառվող Qualcomm-ի չիպեր«ԽԱՔ» ընկերության կափնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Զելենսկին պաշտոնապես ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր ՍիրսկունԼավրովը կոշտ նախազգուշացում է հղել ԵվրոպայինԶինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով սպասվում են ձերբակալություններ․ նոր մանրամասներԼավրովն ասել է, որ Պուտինի և Թրամփի՝ Անքորիջից մեջբերումները իր սրտին մոտ ենՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում են
Ամենադիտված