Ուկրաինացի սահմանապահները 5 օրում արգելել են հազար ռուսաստանցիների մուտքը երկիր
ԱՐԽԻՎ
Ուկրաինացի սահմանապահները ռուսաստանցի տղամարդկանց մուտքի արգելքի պահից ի վեր երկիր չեն թողել Ռուսաստանի ավելի քան հազար քաղաքացիների: Ապրիլի 22-ին հաղորդել է ՌԴ Անվտանգության ծառայության կայքը:
Ապրիլի 17-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել էր, թե Ուկրաինան իրեն ծանուցել է, որ այսուհետեւ ՌԴ-ի 16-ից մինչև 60 տարեկան արական սեռի քաղաքացիներին մերժվում է մուտքի թույլտվությունը: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունում պարզաբանել են, որ սույն կատեգորիայի անձանց մուտքի մասին որոշումը սահմանապահները կընդունեն անմիջականորեն սահմանին: Այս միջոցառումները վերաբերում են բոլոր տեսակի հաղորդակցություններին:
«Ապրիլի 17-ից՝ ՌԴ-ի այն քաղաքացիների սահմանային վերահսկողության ուժեղացման օրվանից ի վեր, որոնք մեկնում են Ուկրաինա, արգելվել է ավելի քան հազար անձի անցումը սահմանով»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)