«Առավոտ». ԲՀԿ-ն բոլորովին այլ կարծիք է հայտնում
Հայկական Մամուլ
«Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան եւ զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի:
Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի եւ պատասխանատվության զգալի բարձրացման, եւ կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար: Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը 4 տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները (2017 թ.)՝ քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ եւ հիմք է դնելու նոր համակարգի»,- 2012-ի նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ի անունից այսպիսի հայտարարություն էր տարածել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին համախմբվել եւ բարեփոխել Սահմանադրությունը:
Հիմա, երբ իշխանություններն են գնում այդ քայլին՝ ԲՀԿ-ն բոլորովին այլ կարծիք է հայտնում: Վարդան Օսկանյանը օրերս «Կենտրոնի» եթերում Սահմանադրական բարեփոխումների մասին հայտարարել է՝ «ԲՀԿ կուսակցությունը դեմ է: Եթե իսկապես դրա կարիքը կա, ապա դա պետք է անել 2017-2018-ին: Մեր ժողովրդի առաջ այնպիսի բարդ խնդիրներ են կանգնած՝ տնտեսական, որ պետք է կենտրոնանալ դրանց վրա: Այստեղ ժողովրդի պահանջը ոչ թե Սահմանադրական բարեփոխումներն են, այլ՝ տնտեսական: Այսօր ժողովրդի պահանջը կյանքի մեջ փոփոխություններն են, իր օրվա հացի խնդիրներն են:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու