«Ժողովուրդ». ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով
Հայկական Մամուլ
Նախօրեին ՀՀ կենտրոնական բանկը հրապարակեց ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ որի՝ 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով: Այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը: Եվ հենց այս իրողությունն է, որ ստիպում է շատերին հրաժարվել պաշտոններ ստանձնելուց, քանի որ հատկապես ֆինանսական հարցերով զբաղվող գերատեսչությունները լրջագույն խնդիրներ ունեն մեր երկրում:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, ասաց. «Այն, որ պարտքը կարող էր ավելի քիչ լինել, ավելի ցածր լինել, դա այլ հարց է, բայց որ այն աստիճանի վրա է գտնվում, որ որեւէ մեկը չի ցանկանում ղեկավարել նշված գերատեսչությունը, կարծում եմ՝ ճիշտ չէ: Ինչի, եթե ինչ-որ մեկը դարձավ ֆինանսների նախարար, ինքը կարծում է, թե ի՞նքը պետք է վճարի պարտքը: Պարտքը վճարվում է ժամանակացույցով, էլ ինչու պետք է նման բան մտածեն»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու