«Հրապարակ». «Տիգրան Սարգսյանը դեսպան կնշանակվի ԱՄՆ-ում»
Հայկական Մամուլ
Մեր հստակ տեղեկություններով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա` Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ' ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի: Հայաստանյան «բարձրագույն» իշխանությունը Բելգիան հարմար չի գտել Տիգրան Սարգսյանի համար, որովհետեւ այնտեղ աշխատանքն առավել քան տեխնիկական է. Ադոնցն այնտեղ հիմնականում զբաղված է Աշոտյանին ԵԺԿ ընդունել-ճամփելով, ԲՀԿ-ին` չընդունել-չճամփելով:
Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, պատասխանը չի ուշանա: Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, որից հետո առաջիկայում կմեկնի Ղարաբաղ' հանգստանալու:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու