«Ժողովուրդ». «Վազգեն Սարգսյանի եղբայրը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական: Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը դեմ չի եղել, որ Արմեն Սարգսյանը պաշտոն ստանա: Հիշեցենք, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար, եւ գտնվում էր «Կոշ»-ի մեկուսարանում: Վերջինս 2008 սեպտեմբերի 10-ին, հենց Սերժ Սարգսյանի միջնորդությամբ ազատ արձակվեց: Իսկ նրա եղբայր' Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շարունակում է մնալ արմատական ընդդիմադիր նույն Սերժ Սարգսյանին:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու