Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ինչո՞ւ Էդիկ Բաղդասարյանը նետեց առաջին քարերը. երբ փորձ է արվում պառակտել լրագրողական համայնքը

Վերլուծական

Տարիներ շարունակ Հայաստանում ամենակայացած և ամենահանդուրժող «համքարությունը» համարվել է լրագրողական համայնքը: Անկախ տարաձայնություններից՝ խմբագիրները և լրագրողները կարողացել են այս կամ այն հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերել, միմյանց նկատմամբ պահպանել կոռեկտություն և վիճելի հարցերը լուծել փոխադարձ համաձայնության և հարգանքի մթնոլորտում: Անգամ եզակի դեպքեր են եղել, երբ լրատվամիջոցները բացասական երանգներով նյութեր են հրապարակել միմյանց մասին. հատկապես լուրջ և կայացած լրատվամիջոցները մշտապես միմյանց նկատմամբ պահպանել են կոռեկտություն:

Էլեկտրոնային լրատվամիջոցների աճին զուգընթաց առաջացավ սեփական լրատվությունը անբարեխիղճ օգտագործողներից պաշտպանելու խնդիր: Խնդիրը մեղմելու համար ֆեյսբուքյան հարթակում ստեղծվեցին փակ լրագրողական խմբեր, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչները միմյանց տեղեկացնում են նյութերի անբարեխիղճ օգտագործման մասին և խնդիրը լուծվում է համաձայնության մթնոլորտում: Իհարկե, լինում են բանավեճեր, վիճաբանություններ, սակայն դրանք երբևէ դուրս չեն գալիս ֆեյսբուքյան փակ խմբի շրջանակներից, և, որպես կանոն, ավարտվում են հաշտությամբ և թերությունների շտկմամբ:

Մեր լրատվամիջոցը ևս գրեթե ամեն օր բախվում է այդպիսի խնդիրների, երբ մեր հեղինակած նյութերը օգտագործվում են ոչ նպատակային ծավալներով, սակայն մենք խուսափում ենք անգամ համացանցում այդ մասին բարձրաձայնումներից և մեր գործընկերներին զգուշացնում ենք հեռախոսային կապի կամ անձնական նամակագրության միջոցով: Ինչու ոչ, երբեմն աչք ենք փակում. ի վերջո մենք գործում ենք նույն դաշտում, որտեղ թյուրըմբռնումը երբեք չի բացառվում: Ոչ ոք չի կարող երբևէ խուսափել նմանատիպ երևույթներից:

Եվ այս ամենի ֆոնին, Հայաստանում առաջին անգամ, լրատվամիջոցներից մեկն այլ կայքերի դեմ դեմ դատական հայց է ներկայացրել հեղինակային իրավունքների խախտման համար և պահանջում է փոխհատուցում վճարել: «Հետք» ինտերնետային կայքը «Առաջին լրատվականին» (1in.am) և pressident.am կայքին դատի է տվել` «Հետքի» հեղինակային հոդվածներն առանց պատշաճ հղման արտատպելու համար: Ընդ որում, pressident.am-ի ներկայացուցիչ Անի Քոչարն այս թեմայով «Հայկական ժամանակ»-ին պարզաբանել է. «Այդ ժամանակահատվածը, որում «Հետքը» գտել է նշված խախտումները, մեր կայքի՝ pressident.am-ի համար եղել է փորձարկման ժամանակաշրջան, և գուցե տեղ գտնեին որոշակի վրիպումներ և թերացումներ։ «Հետքի» այն պնդումը, թե չի շտկվել խնդիրը, իրականությանը չի համապատասխանում, ավելին' մենք հեռացրել ենք այդ հրապարակումները և այլեւս չենք օգտվել «Հետքից»»:

Հետևելով իրադարձությունների ընթացքին՝ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ամեն գնով ստեղծել լրատվամիջոցի կողմից մեկ այլ լրատվամիջոցի դատի տալու նախադեպ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Անկեղծորեն չէի ցանկանա, որ այս ամենն ուղղորդված լիներ որևէ ուժի կողմից՝ հայկական մեդիա - դաշտում պառակտում մտցնելու և լրագրողական համերաշխությունը խախտելու համար: Ի՞նչ պատահեց սեփական խնդիրները փոխզիջումներով լուծող և սկզբունքային հարցերում միասնությամբ աչքի ընկնող լրագրողական համայնքին:

Հանուն ի՞նչ նպատակի «Հետքի»-ի ղեկավար Էդիկ Բաղդասարյանը նետեց առաջին քարերը. կարելի է միայն ենթադրություններ անել: Ցավոք, այդ ենթադրությունները սփոփիչ չեն, իսկ սա այն դեպքը չէ, երբ նպատակն արդարացնում է միջոցները...

Եթե չեք կարողանում ստեղծել նոր ավանդույթներ, որոնք կնպաստեն լրատվամիջոցների հարաբերությունների սերտացմանն ու մեդիա - դաշտի խաղաղ գոյակցությանը, ապա մի փոշիացրեք այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում: Պարզապես վստահ եմ, որ լրատվամիջոցների միջև ցանկացած խնդիր լուծելի է, և այդ խնդիրների լուծման լավագույն ճանապարհը դատարանը չէ...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված