«Հրապարակ». Կառուցվածքային փոփոխություններ կառավարությունում
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունում փոփոխություններ են սպասվում ոչ միայն կադրերի, այլև կառուցվածքային իմաստով:
Մասնավորապես, ծրագրվում է լուծարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատանքի բաժինը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի էկոնոմիկայի նախարարության, իսկ սոցիալական մասը՝ առողջապահության նախարարության կազմում:
Փաստորեն, Արտեմ Ասատրյանին ազատելու հարցը մեխանիկորեն կլուծվի։ Բացի այդ, իշխանությունը քննարկում է էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների միավորումը մեկ նախարարության կազմում։
Մեկ այլ նախագծով նախատեսվում է մշակույթը միավորել սպորտի ու երիտասարդության հետ՝ ինչպես նախկինում էր, իսկ սփյուռքի նախարարությունն ընդգրկել արտաքին գործերի նախարարությունում՝ վարչության տեսքով:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու