Եթե տարածություն տանք Ռոնալուին, Բեյլին, Բենզեմային, ապա նրանք մեզ կոչնչացնեն. Գվարդիոլա
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպումը.
«Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խաղալն ինձ համար մեծ ուրախություն է: Մենք պետք է ցուցադրենք լավ ֆուտբոլ և հասնենք դրական արդյունքի: «Ռեալը» յուրահատուկ ակումբ է` անկախ այն բանից, թե ով է այն մարզում և ով է նրա համար խաղում: Կրիշտիանուն գոլեր է խփում, Բենզեման կայունությունն է ապահովում, Ռամոսը, Ալոնսոն, Մոդրիչը կարող են խորքից փոխանցում կատարել, իսկ եթե տարածություն տանք Ռոնալուին, Բեյլին, Դի Մարիային, Բենզեմային, ապա նրանք մեզ կոչնչացնեն: Կփորձենք հարձակվել և պաշտպանվել ինչպես անում ենք միշտ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու