Յուրաքանչյուր նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները շատ հստակ են. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին:
«Համոզված եղեք, որ դուք շարունակելու ենք ծառայել և օգտակար լինել մեր երկրին»,-ասաց Աբրահամյանը` հավելելով, որ Վահրամ Ավանեսյանի «ներուժը դեռ օգտագործվելու է ի նպաստ մեր պետության զարգացման»:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Ներկայացնելով արդեն նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանին' վարչապետը նշեց, որ նշանակումը շատ տեղին էր, քանի որ Կարեն Ճշմարիտյանը երկար տարիներ աշխատել է կառավարությունում: «Իր գիտելիքն ու փորձն անպայման օգնելու են, որպեսզի լուծվեն մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Յուրաքանչյուր նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները շատ հստակ են, պետք է շարունակենք այն բոլոր բարեփոխումները, որ իրականցվում են, և մենք ակնկալում ենք ավելի մեծ եռանդ, ջանք, որպեսզի կարողանանք այս խնդիրները, որ ծառացած են մեր երկրի ու տնտեսության առջև, կարողանաք միասնական ուժերով հաղթահարել»,- ասաց Աբրահամյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու