«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ) Նարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ) Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը «Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման Աբովյան «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում է Երևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվի Ժաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին Արարատի մարզում «մահաբեր» անունը ստացած Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է․ կկառուցվի նորը ԿԸՀ-ն մերժեց Դատախազության միջնորդությունը․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի 

Ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ. Հովիկ Աբրահամյան

Քաղաքական

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կենսաթոշակային բարեփոխումների մասին

«Հարգելի՛ գործընկերներ, 

Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ Հանրապետության նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ և այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար: Առաջարկվող 7 դրույթները շարադրված են առանց որևէ ենթատեքստի, և ես հուսով եմ, որ դրանք շատ արագ կդառնան հասարակական-քաղաքական ուժերի ջանքերի համատեղման և միասնական աշխատանքի ուղեցույց:

Եվ այսպես'

1. Կենսաթոշակային բարեփոխումները կենսական անհրաժեշտություն ունեն մեր երկրի համար, և մենք պարտավոր ենք ապահով և արժանապատիվ ծերություն ապահովել բոլորի համար՝ անկախ կուսակցական պատկանելությունից և սոցիալական կարգավիճակից: Հետևաբար, դրան պետք է հասնենք բոլորս միասին, համատեղ ջանքերով: Կենսաթոշակային բարեփոխումների հաջողությունը պետք է դառնա քաղաքական, հասարակական բոլոր ուժերի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց Երկիր» կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգություն» կուսակցության, «Դեմ եմ» շարժման, ինչպես նաև այլ հասարակականքաղաքական կազմակերպությունների և անհատների հաղթանակը:

2. 2014 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը: Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է «Պարտադիրի բաղադրիչի կասեցման» նախագիծ: Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին «պարտադիր» բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է:

3. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը մեզ պարտադրում է փոխել կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը մենք պետք է ունենանք այլ փաթեթ, որը համահունչ կլինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընդունելի' հասարակության լայն շերտերի համար:

4. Այսօրվանից մենք անցնում ենք «Կենսաթոշակային բարեփոխումներ՝ առավելագույն ճկունության պայմաններում» բանաձևին: Դա նշանակում է, որ նպատակին հասնելու ենք հնարավորինս ընդունելի ու անցավ ճանապարհով և, որ ամենակարևորն է, միասնական աշխատանքի շնորհիվ:

5. Վստահ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին։ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված»:

6. Եվ այն պահին, երբ ձեզ հետ միասին ինքս էլ համոզվեմ, որ արդեն գտել ենք ՀՀ սահմանադրական դատարանի պահանջներին բավարարող այնպիսի լուծում, որն ընդունելի և ընկալելի է նաև մեր քաղաքացիների տարբեր շերտերի համար, այն ժամանակ բոլորիդ խոստանում եմ, որ հետևողականորեն իրագործելու եմ այն: Եթե նույնիսկ մնան փոքր խմբեր, որոնք կշարունակեն ընդդիմանալ, ես կրկնակի հետևողական կլինեմ՝ յուրաքանչյուրին անձամբ բացատրելով, որ իրենք սխալվում են,բայց դրա համար նախ ինքս պետք է վստահ լինեմ, որ ճիշտ ենք գործում:

Այսպիսով'

• Այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Միաժամանակ վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստաձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել' դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն:

• Վաղվանից բոլորի հետ սկսում ենք համատեղ աշխատել: Ովքեր պատճառներ ներկայացնեն խուսափելու համատեղ աշխատանքից, անձնապես կվիրավորեն ինձ, քանի որ նորանշանակ' 10–օրյա պաշտոնավարման ժամկետ ունեցող վարչապետին ամեն ինչ շատ արագ ուղղելու հնարավորություն չտալն ազնիվ չեմ համարի:

• Եվ վերջում, ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ.

-Դե՛մ եմ, որ որևէ մեկը որևէ հարցով խախտի ՀՀ սահմանադրությունը,
-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձևով կյանքի կոչվեն,
-Դե՛մ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որևէ հարց բաց կամ չպարզաբանված մնա,
-Դե՛մ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարևոր ծրագրում որևէ շահառու խմբի ձայն չլսված մնա:
Դեմ եմ:
Բայց, որ ավելի կարևոր է՝ ես կողմ եմ: Կողմ եմ կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու կողմ եմ՝ այն համատեղ իրականացնելուն:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինԱվստրալիայում խստացվում են անչափահասների սոցիալական ցանցերից օգտվելու կանոններըԶախարովան սպառնացել է պատժով.ԿԸՀ-ն մերժեց միջնորդությունը․ Կարապետյանը չի կալանավորվի (տեսանյութ)«Դու բոլորին շուն ու շանգյալ ես ասում, տականք բառից վիրավորվե՞լ ես»․ Փաշինյանը 6մլն է պահանջում (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվելԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանАТОР-ը գնահատել է Թուրքիայում Կոքսակի վիրուսի հետ կապված իրավիճակը«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրաՓաշինյանը և Գերմանիայի կանցլերը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՆարեկ Կարապետյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. Լավրովը կոշտ հայտարարություն է արել Եվրոպային (տեսանյութ)ՆԱՏՕ-ի երկրներից մեկը Լեհաստանին առաջարկել է իրեն փոխանցել Ուկրաինայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչները Կայացավ Շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը Սևաստոպոլում հայտնել են ԱԹՍ-ների հարձակման մասինՃամբարակի զորամասում միջադեպի հետևանքով մահացած Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ Տիգրան ԱբրահամյանԻսլամաբադը մտահոգված է Մերձավոր Արևելքում Էր-Ռիադին հակամարտության մեջ ներքաշելու փորձերովՀրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ«Փաստաբանին վկա դարձնելը քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է»․ Արման ԱբովյանՄեծ Բրիտանիային թույլատրվել է Կիևից ռազմական պայմանագրեր ընդունել՝ օգտագործելով ԵՄ միջոցները«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու դիմաց 40 հազար դրամ օգնություն են խոստացել․ գործը դատարանում էՄԱԿ. Օգնության ֆինանսավորման հետագա կրճատումները սխալ կլինեն ԵՄ-ի համարԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը Թեհրանի նոր միջուկային օբյեկտի վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները անվանել է ագրեսիայի պատրվակՎլադիվոստոկում ավելի քան 13 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՍննդաբանը հերքել է օրգանիզմի «դետոքսի» մասին տարածված միֆըԱնահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ Դրապատին հայտարարել է, որ արդեն սկսել է կատարել իր պարտականությունները որպես Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարԶախարովա. Ուկրաինայի զինված ուժերի կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակումներին ներգրավվածները կպատժվենՓրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման նպատակով իրականացնում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ «ՊԱՆԻՐ ՉԱՆԱԽ 45%» արտադրատեսակը կրկին կարտադրվիՄակրոնը չի ընդունել էկոլոգիայի նախարարության ղեկավարի հրաժարականըԺաննա Անդրեասյանը հետևել է Վաղարշապատի և Աշտարակի դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքինԱՄՆ-ում կարմրուկի դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել վերջին 35 տարվա ընթացքումԱրարատի մարզում «մահաբեր» անունը ստացած Վեդիի կամուրջն ապամոնտաժվում է․ կկառուցվի նորըԿԸՀ-ն մերժեց Դատախազության միջնորդությունը․ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվիԱմերիկյան Hornet դրոններում հայտնաբերվել են սմարթֆոններում կիրառվող Qualcomm-ի չիպեր«ԽԱՔ» ընկերության կափնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Զելենսկին պաշտոնապես ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր ՍիրսկունԼավրովը կոշտ նախազգուշացում է հղել ԵվրոպայինԶինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան գործով սպասվում են ձերբակալություններ․ նոր մանրամասներԼավրովն ասել է, որ Պուտինի և Թրամփի՝ Անքորիջից մեջբերումները իր սրտին մոտ ենՄեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՎայոց ձորում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից ու մի քանի պտույտ շրջվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները։ Ռուբիոն ուրվագծեց այն դերը, որը Միացյալ Նահանգները կխաղա Ուկրաինայում հակամարտության դադարեցման գործումՓաշինյանն ու Միշուստինը կարևոր զրույց են ունեցել Եկատերինբուրգում. Դաշնության խորհրդի անդամԼուվրը վերաբացել է թալանված Ապոլլոն պատկերասրահը այցելուների համարԳեներալ Սկիբյուկը կդառնա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետըՄատենադարանում մեկնարկել է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու 350-ամյակինՊՆ-ում անցկացվել է ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունըԾնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
Ամենադիտված