Գվարդիոլան հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց
Սպորտ
Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, իսպանացի Խոսեպ Գվարդիոլան մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հրավերը' տեղափոխվել այս ակումբ:
Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Գվարդիոլան ասել է, որ մտադիր չէ ընդունել անգլիական ակումբի առաջարկը:
«Ես արդեն որոշ ժամանակ զբաղեցնում եմ «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը, մեզ հաջողվել է հաղթել Գերմանիայի առաջնությունում, զգում եմ, որ աշխատելու հեռանկար դեռ կա, այս թիմի հետ իմ պայմանագիրը լրանում է 2 տարի հետո»,-ասել է Գվարդիոլան:
Ինչպես հայտնի է, օրերս իր պաշտոնից ազատվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, որին ժամանակավորապես՝ մինչ նոր մարզչի ընտրությունը կփոխարինի Ռայան Գիգզը:
Այս փոփոխությունը տեղի էր ունեցել «Էվերտոնի» դեմ խաղից հետո, երբ «Մանչեսթերը» զիջել էր 0:2 հաշվով և զրկվել Չեմպիոնների լիգայի հաջորդ տարվա մրցաշարին մասնակցելու իրավունքից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու