Ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը
Հայաստան
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված' ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ապրիլի 23-ին' ժամը 20.00-ին' Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ, կդադարեցվի Բաղրամյան պողոտայի, Կիևյան փողոցի և Ծիծեռն ակաբերդի հուշահամալիրին հարող հատվածների երթևեկությունը: Ապրիլի 24-ին' առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-00-ն, կդադարեցվի Լենինգարադյան-Աթենք փողոցների խաչմերուկից' Աթենքի փողոցը մինչև Աթենքի փողոց-Իսակովի պողոտա և Հրազդանի կիրճից դեպի Իսակովի պողոտա հատվածների տրասնպորտային երթևեկությունը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից