Տաճատ Վարդապետյանի համոզմամբ` Հովիկ Աբրահամյանը կառավարությունում լուրջ ձեռքբերումներ կունենա
Քաղաքական
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում լուրջ ձեռքբերումներ կունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը: Վարժապետյանը կարծում է, որ Աբրահամյանի նշանակումը քաղաքական թարմություն կբերի:
«Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումը քաղաքական թարմություն է բերել մեր երկրին, և մենք արդեն ականատես ենք լինում առաջին դրսևորումներին: Ճանաչելով և գնահատելով նրան'որպես կազմակերպչական ունակություններով օժտված քաղաքական գործչի և այդ ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեցած անհատի, կարծում եմ, որ նրա պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում ուղեկցվելու է բարձր արդյունավետությամբ: Չափազանց բարդ բեռ է վերցրել իր վրա նորանշանակ վարչապետը, բայց կարծում եմ, որ ինչպես և ԱԺ-ում, կառավարությունում նույնպես նա լուրջ ձեռքբերումներ կունենա»,- նշեց Տաճատ Վարդապետյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու