Led Zeppelin-ը երկու նոր ձայնագրություն է թողարկում
Գիտություն և Մշակույթ
Led Zeppelin լեգենդար ռոք խումբը, որը 1980 թվականին դադարեցրել է իր գործունեությունը, հայտարարել է մինչ այժմ չհրատարակված երկու նոր տրեկների թողարկման մասին:
Առաջինը՝ "Keys to the Highway" դասական բլյուզը, ձայնագրվել է 1970 թվականին, երկրորդը՝ նրանց հանրաճանաչ "Whole Lotta Love" հիթի վաղ տարբերակներից մեկն է, տեղեկացնում է հղում անելով BBC-ն:
Երկու տրեկներն էլ կներառվեն Led Zeppelin-ի առաջին երեք ալբոմների վերահրատարակությունների ժողովածուում, որը կուղեկցվի երգերի այլընտրանքային տարբերակների մի քանի սկավառակներով, 1969-ից մինչև 1970 թվականն ընկած ժամանակաշրջանում խմբի կենդանի կատարումների ձայնագրություններով և փորձերի հատվածներով:
Ռելիզը նախատեսված է այս տարվա հունիսին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)