«Մերսեդեսը» Սևան-Երևան ճանապարհին ընկել է ձորը
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 23-ին' ժամը 12.01-ին, ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածում «Մերսեդես» մակնիշի 33 VS 417 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Ն. Խ., ծնվ. 1977թ.) դուրս է եկել ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 6 մետր սահել դեպի ձորը. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ