«Առավոտ». Մի խումբ ազատամարտիկների ԱԱԾ-ն թույլ չի տալիս մեկնել քեսաբահայության մոտ
Հայկական Մամուլ
Վերջին երկու օրերին մի խումբ ազատամարտիկներ դժգոհում են, թե ցանկանում են մեկնել Քեսաբ` օգնելու մեր հայրենակիցներին, սակայն ԱԱԾ-ն իրենց թույլ չի տալիս մեկնել Բեյրութ: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ազատամարտիկների հինգ հոգուց բաղկացած առաջին խումբը փորձեց Երևանի օդանավակայանից մեկնել Բեյրութ, որտեղից պետք է ուղևորվեր Լաթաքիայում ապաստանած քեսաբահայության մոտ: Սակայն նրանց ընթացքը կասեցվել է: Անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել, որ նրանք նստեն օդանավ:
Այն, որ ցանկություն կա մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնել, հասկանալի է ու փաստ, բայց մյուս կողմից մտահոգություններ կան, որ ցանկացած նման նախաձեռնություն կամ հայտարարություն դիտվում է որպես Բաշար Ալ Ասադին պաշտպանության քայլ, և դրանց հաջորդում են ռմբակոծություններ Սիրիայի հայկական տարածքների վրա:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ