«Հրապարակ». «Հովիկ Աբրահամյանը մեծ ռեստորանային համալիր է կառուցում»
Հայկական Մամուլ
«Իր բազում-բազմաթիվ «ապրուստները», Երևանի կենտրոնում ունեցած սպասարկման ու հյուրանոցային համալիրները վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով կավելացնի ևս մեկով: Գրում է «Հրապարակ»-ը:
«Առագաստ» սրճարանի դիմաց, «ՑեԿա»-ի նախկին տպարանի տեղում նա կառուցում է «Առագաստից» մեծ ռեստորանային համալիր, որի աշխատանքները, նրա վարչապետ դառնալուց հետո, լայն թափ են ստացել, ինչպես որ լայն թափ է հավաքել Արտաշատ քաղաքի հրապարակի վրա կառուցված, սեփական հյուրանոցի կողքի' Արգամիկին պատկանող ահռելի սուպերմարկետը, որի առնչությամբ բնակչության բողոքներին այդպես էլ ոչ մեկն ուշադրություն չդարձրեց»:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու