Թուրքիային չի հաջողվի իր այս նոր ոճի քաղաքականության պարագայում միջազգային հանրությանը հրամցնել իր տեսակետները. Արմեն Աշոտյան
Արտաքին Քաղաքական
Թուրքիային չի հաջողվի իր այս նոր ոճի քաղաքականության պարագայում միջազգային հանրությանը հրամցնել իր տեսակետները: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
«Հայաստանի քայլերը միջազգային ճանաչման ուղղությամբ ուրվագծված են Հայաստանի նախագահի ուղերձում: Հայաստանի ուժն իր միասնական ջանքերի մեջ է»,- ընդգծեց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամը:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում անհրաժեշտ է համակարգված աշխատանք' հատկապես հաշվի առնելով այն, որ մեր հարևան երկրի քաղաքական մտադրությունները բավականին մշուշոտ են:
«Սա բացահայտելու և աշխարհին հրամցնելու խնդիր կա: Այս առումով մեր անելիքները շատ են, և գալիք տարին պետք է մեր ողջ ջանքերն ուղղենք միասնական գործողությունների իրականացմանը»,- ավելացրեց Աշոտյանը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)