Պետք է ուրախ լինենք, որ «Ռեալը» «Բավարիայի» միայն մեկ գոլ խփեց. Բեկենբաուեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիայի»՝ «Ռեալից» կրած պարտությունից հետո նշել է, որ թիմը կարող էր ավելի շատ գոլեր բաց թողնել:
«Գնդակին տիրելն ինքն իրենով ոչինչ չի նշանակում, առավել ևս, որ գոլային պահեր ստեղծում է մրցակիցը: Պետք է ուրախ լինենք, որ «Ռեալը» «Բավարիային» միայն մեկ գոլ խփեց: Սա լավագույն սփոփանքը չէ»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ