Կամո Արեյանի համոզմամբ՝ հայ ժողովրդին անհնար է ոչնչացնել
Քաղաքական
Լավագույն գրավականը և լավագույն հուշարձանը, որ կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայոց հզոր պետությունն է և մեր ժողովրդի ապրելու իրավունքը աշխարհի ազգերի մեջ և քարտեզի վրա: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Չմոռանանք, որ 20-րդ դարի սկզբին մեր ոխերիմ թշնամին ցանկանում էր մեզ վերացնել քարտեզի վրայից: Ի հեճուկս մեր թշնամու' այսօր կա Հայաստանի Հանրապետությունը, կա Հայաստան երկիրը, կա հայ ժողովուրդը»,- ասաց Արեյանը:
Երևանի փոխքաղաքապետի համոզմամբ, հայ ժողովրդին անհնար է ոչնչացնել: Նրա խոսքով, մեր հզորության գրավականը մեր միասնության մեջ է:
«Աշխարհի ոչ մի քամի, ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի ուժ չի կարող ջնջել մեր հիշողությունը, հանել այդ կորստի ցավը»,-ասաց Արեյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու