«Բորուսիայի» և «Բավարիայի» հարաբերությունները հետզհետե լարվում են
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» փոխհարաբերությունները գնալով ավելի են լարվում:
«Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված չէ բանակցություններով և այսուհետ ոչ մի հանդիպում չի լինելու ճաշի սեղանի շուրջ: Դա նշանակում է, որ խաղերից առաջ նախատեսված ընթրիքներ չեն լինելու «Բորուսիայի» ղեկավարության հետ»,-Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեի խոսքն է մեջբերում Goal կայքը:
Բունդեսլիգայի հերթական տուրից առաջ, երբ «Բորուսիան»պետք է հյուրընկալվեր «Բավարիային», դորտմունդյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել էր «Բավարիայի» հյուրընկալությունից: Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բորուսիան» կխաղա «Բավարիայի» դեմ: Հանդիպումը կկայանա մայիսի 17-ին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ