Ֆրանսահայերը Լիոնում երթ են կազմակերպել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Աշխարհ
Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ Լիոնի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու բակում էին հավաքվել շուրջ 500 ֆրանսահայեր: Ինչպես փոխանցում է lyonmag.com-ը, այնուհետև ֆրանսահերը երթ են անցկացրել Լիոնի փողոցներով' ի հիշատակ 1,5 միլիոն զոհերի:
Երթը շարժվել է դեպի Լիոնում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ Թուրքիայի իրականացրած ոճրի դատաարտման և դրա ճանաչման կոչերով ելույթներ են հնչել Լիոնում հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ