Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Վիետնամում
Հասարակություն
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են դրել Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ: Այնուհետև ելույթով հանդես է եկել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը:
Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորել է քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ