«Առավոտի». Հավանաբար, շատ քաղաքացիներ կցանկանան ՌԴ քաղաքացիություն ընդունել. Սամվել Նիկոյան
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի նախնական վերլուծություններն էլ բերել են այն եզրակացության, որ ամեն դեպքում ազատ տեղաշարժի հնարավորությունը եւ ՌԴ-ի քաղաքացիության կարգի դյուրացումը կարող են խթանել Հայաստանում արտագաղթը: Երեկ այդ առիթով իր մտահոգությունները նա կիսեց` պատասխանելով «Առավոտի»-ի հարցերին:
Նման մտավախություններ ունեն նաեւ ընդդիմադիր գործիչները: Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենք է ստորագրել: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին և ապրել են ԽՍՀՄ տարածքում կամ ռուսական կայսրությունում` ժամանակակից ՌԴ-ի սահմանների շրջանակում: «Եթե կա ազատ տեղաշարժի հնարավորություն, եթե տվյալ անձը քաղաքացի չէ եւ աշխատանքի ընդունման, ընդհանրապես աշխատելու պրոցեդուրան բավականին բարդ է, զուտ այդ իմաստով, հավանաբար, շատ քաղաքացիներ կցանկանան ՌԴ քաղաքացիություն ընդունել` օգտվելու համար Ռուսաստանի աշխատանքային շուկայից»,- ասաց մեր զրուցակիցը'հավելելով, որ ինքն ուրախ կլինի, եթե իր նախնական տպավորությունների մեջ սխալված լինի:
Շարունակությունը` «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու