«Առավոտ». Պոպուլիզմը համակել է ամբողջ քաղաքական դաշտը
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ը գրում է.
«Քանի որ վերջին շրջանում պոպուլիզմը համակել է ամբողջ քաղաքական դաշտը` իշխանությանը, «ոչ իշխանությանը» եւ ընդդիմությանը, ես, չպատկանելով այդ երեք խմբերից ոչ մեկին, իմ պարտքն եմ համարում ասելու տհաճ եւ մեծամասնության համար անընդունելի բաներ: Իմ նպատակն է, որ մարդիկ, ովքեր դեռեւս չեն կորցրել մտածելու ունակությունը, իմ գրածների շուրջ մտածեն եւ գուցե իմ հետ միասին մտահոգվեն:
Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հարգում օրենքները, այդ թվում` երթեւեկության կանոնները, չի ցանկանում դրանց հետեւել եւ, բնականաբար, չի ուզում խախտումների համար տուգանքներ վճարել:
Իրավական այդ նիհիլիզմի համար նրանք տվյալ դեպքում ունեն «լուրջ հիմնավորում»` ընդիդմադիրների եւ նրանց քարոզչության տարածած այն լուրը, թե «տուգանքների գումարի 70 տոկոսը գնում է Սաշիկի գրպանը»»:
Շարունակությունը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու