«Ժողովուրդ». Արթուր Բաղդասարյանը տեւական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տեւական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից: ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց: Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով աշխատանքներ սկսել:
ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ շատ խրոխտ քայլերով, ընդդիմադիր ելույթներ ունենալով, որպեսզի կարողանա ժողովրդին ապացուցել, որ ինքը ընդդիմադիր է ՀՀ իշխանությունների կատարած քայլերին: Բայց թե ինչքանով դա կստացվի Ա. Բաղդասարյանի մոտ՝ ցույց կտա ժամանակը:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ